Էմմա Սթոունը չարագործ Կրուելլա Դե Վիլի կերպարում՝ «Ստերվելա» ֆիլմում

«Ստերվելա» (Cruella) ֆիլմի համաշխարհային պրեմիերան («101 դոլմատիններ»-ի շարքի սիքվելը) կանխատեսվում է 2021 թվականի մայիսին։ Ի դեպ, նկարահանումները դեռ ավարտված չեն (դրանք ամբողջական թափով այժմ ընթանում են Լոնդոնում), սակայն դա չի խանգարել «Disney» ընկերությանը ներկայացնել ֆիլմից առաջին կադրը։

Կադրում, բնականաբար, երևում է նախագծի գլխավոր հերոսուհին՝ Կրուելլա Դե Վիլը՝ Էմմա Սթոունի կատարմամբ։ Նրան ընկերակցել են օգնականները՝ Ջասփերը (Ջոել Ֆրայ) և Հորասը (Փոլ Ուոլթեր Հաուզեր), ինչպես նաև շները։

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 70-ականներին, երբ Կրուելլան Լոնդոնի սովորակն բնակիչ էր, ով դեռ չէր ցանկանում շների մորթուց իրեն վերարկուներ կարել։ Հենց այդ ժամանակ է Կրուելլան ծանոթանում մի մարդու հետ, ով ընդմիշտ փոխում է թե´ նրան, թե´ նրա կյանքը։

Նախագծի ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Քրեյգ Գիլեսպին։