Ի՞նչ կարող է լինել լինզաների սխալ օգտագործման դեպքում

Գունավոր լինզաները շատ վտանգավոր են և մարդու տեսողությանը կարող են լուրջ վնաս հասցնել, եթե դրանք անորակ են կամ եթե կրողը դրանք պատշաճ կերպով չի խնամում ու հիգիենայի բոլոր կանոններին չի հետևում:
Լինզաների սխալ օգտագործման դեպքում աչքերում կարող են վտանգավոր մանրէներ հայտնվել, որոնք ոչ միայն բորբոքում, այլև վերքեր կարող են առաջացնել․ դրանց պատճառով մարդը կարող է զրկվել տեսողությունից:

Բլոգեր Սոնի Լոսլին մեծ ճանաչում է ձեռք բերել իր յուրահատուկ աչքի շնորհիվ:  Գեղեցկուհու աջ աչքը երկրպագուները նմանեցնում են տիեզերքի կամ օվկիանոսի: Իր աչքի առանձնահատկությունից Սոնյան չի բարդույթավորվում, նա սովորել է սիրել իր յուրահատկությունը:
Սակայն Սոնին այսպիսին չի ծնվել:
Տարիներ առաջ կապուտաչյա գեղեցկուհին հաճախ էր օգատգործում գունավոր լինզաներ: Նա երազում էր կանաչ, զմրուխտյա աչքեր ունենալու մասին: Լինզաներն օգնում էին նրան իրականացնել այդ ցանկությունը:

Գնալով վարսահարդարի մոտ՝ նա մոռացել էր հանել գունավոր լինզաները։ Վարսահարդարիչ սարքի տաք օդից լինզան սկսել էր հալվել ու հենց նրա աչքում, և Սոնին չի կարողացել ազատվել դրանից:
Սոնին պատմում է, որ սարսափելի տանջանքների միջով է անցել և հորդորում է բոլորին չընկնել անբնական գեղեցկության հետևից ու վտանգի չենթարկել սեփական առողջությունը։ Այսօր աղջկա աջ աչքն ամբողջովին կուրացել է: