Լուսինե Թովմասյանի դստեր և նորածին որդու սիրառատ լուսանկարը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը շաբաթներ առաջ երկրորդ անգամ մայրիկ է դարձել:
Հղիության ընթացքում Լուսինեն շարունակում էր հետևորդներին ուրախացնել ջերմ լուսանկարներով և հետաքրքիր ֆոտոշարքերով:

«Լույս աշխարհ եկավ նա… նա՝ ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն: Շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման մեր Ալեք»,- փոքրիկի ծննդյան օրը այս հուզիչ գրառմամբ կիսվեց Լուսինեն՝ ուրախացնելով իր բոլոր երկրպագուներին:

Այսօր գեղեցկուհին կիսվել է դստեր և նորածին որդու ջերմ լուսանկարով:
«Ես միշտ երազել եմ երկու երեխա ունենալ: Աղջիկը պարտադիր էր, իսկ երկրորդի սեռի մասին երբևէ չեմ մտածել: Իսկ դո՞ւք»,- լուսանկարին կից նշել էր Լուսինեն:
Երկրպագուները միանգամից արձագանքել են նրա հրապարակմանը՝ կիսվելով իրենց կարծիքներով: