Պայծառ և ամառային. Մայա Պողոսյանի լողափնյա լուսանկարը

«Էլ Սթայլ» ամսագրի խմբագիր գեղեցկուհի Մայա Պողոսյանն իր ամառային հանգիստը վայելում է ամուսնու և որդու հետ՝ պարբերաբար ինստագրամյան հետևորդներին ներկայացնելով իր հեքիաթային հանգստից լուսանկարներ:
Նուրբ ու կանացի հաղորդավարուհին միշտ հիացնում է երկրպագուներին իր էլեգանտ ու նրբագեղ կերպարներով:
Այս անգամ Մայա Պողոսյանը կիսվել է լողափնյա լուսանկարով, որտեղ երևում է իր սլացիկ ու իդեալական մարմինը:
«Մենք երջանիկ ենք այնքան ժամանակ, մինչ մեր ուղեղներում չի առաջանում հարցը՝ երջանի՞կ ենք արդյոք մենք»,- ավելի վաղ կատարած հրապարակմանը կից նշել էր գեղեցկուհին: