Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Բիլլի Այլիշը, BTS-ը և շատ ուրիշենր՝ MTV Video Music Awards-ի մրցանակակիրներ

Օգոստոսի 26-ին Նյու Ջերսիում տեղի ունեցավ MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գլխավոր մրցանակը լավագույն տեսահոլովակի համար ստացավ Թեյլոր Սվիթը «You Need to Calm Down» տեսահոլովակի համար։ Նկարահանումներին մասնակցել են նաև Քեթի Փերին, Ադամ Լամբերտը, Էլեն Դեջեներեսը եւ Ռայան Ռեյնոլդսը։

Արիանա Գրանդեն մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «Տարվա արտիստ», իսկ Լիլ Նասի և Բիլլի Ռեյ Սայրուսի «Old Town Road Remix» մեգահիթը ստացավ “Տարվա լավագույն երգ” մրցանակը։ «Տարվա լավագույն խումբ» ճանաչվեց BTS-ը, ինչպես նաև տղաների և Հոլզիի ։Boy With Luv» սուպեր-հիթի տեսահոլովակը դարձավ «Տարվա լավագույն Քեյ-փոփ հոլովակ»-ը։ Լավագույն նոր արտիստ է ճանաչվել երգչուհի Բիլի Այլիշը։ 2019թ.-ի գլխավոր հիփ-հոփ կոմպոզիցիա է ճանաչվել ռեփեր Քարդի Բիի «Money» երգը։

Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են MTV-ի կայքում քվեարկության միջոցով։