Մարդիկ, ովքեր կրկնել են սարսափ ֆիլմերի հերոսների արարքները

Գիտնականների պնդմամբ՝ սարսափ ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենաում մարդկանց հոգեկան առողջության վրա: Դրանք առաջացնում են տագնապ, լարվածություն և ագրեսիա, որը կարող է չանցնել օրեր շարունակ:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի մարդկանց պատմություններ, ովքեր դիտելով սարսափ ֆիլմեր՝ վերջնականապես ցնորվել են և որոշել են կրկնել այդ ֆիլմերի գլխավոր հերոսների արարքները:

Օրինակ՝ «Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա» սարսափ ֆիլմի պրեմիերայից հետո 16-ամյա բրիտանուհի Շելբին, որոշում է ֆիլմի հերոսուհու նման վրեժխնդիր լինել իրեն բռնաբարած տղամարդուց:
Շելբին կարողանում է խաբեությամբ իր մոտ կանչել այդ տղամարդուն, ապա նրան հատուկ դեղամիջոցով քնեցնում է ու քառատում:
46-ամյա տղամարդն, ով արդեն 11 տարի ազատազրկման էր ենթարկվել այդ բռնաբարության համար և ամիսներ առաջ էր ազատ արձակվել, ողջ է մնում, սակայն նա այլևս չունի ոտքերի ու ձեռքեր:

Հաջորդ խելագարն, ով որոշում է կրկնօրինակել ֆիլմում իր սիրելի հերոսին 14-ամյա գերմանացի Էնդրյուն էր:
Նա դիտելով «Ձնեմարդը» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը դաժանորեն սպանում է  միայն ամուսնալուծված կանանց, որոշում է սպանել իր հոր սիրուհուն՝ մեղադրելով նրան իրենց ընտանիքի կործանման մեջ:
Տղան դանակի մի քանի հարվածով սպանում է հոր քնած սիրուհուն, ապա խոհանոցային դանակով կտրում է գլուխը, որը փաթեթավորված նվերի տեսքով ուղարկում է հոր աշխատավայր: