Բանանով դիետա

Բանանը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի:
Այն ամրացնում է սիտ-անոթային համակարգը, նվազեցնում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը, իջեցնում է արյան ճնշումը, լավացնում է հիշողությունը, կենտրոնանալու կարողությունը։
Բանանի բաղադրության մեջ առկա կալիումը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար։
Բանանն օրգանիզմին օգնում է վերականգնվել։ Այն ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև մեծ քանակով վիտամիններ է պարունակում, որոնք հարկավոր են բոլոր նրանց, ովքեր պետք է ապաքինվեն հիվանդությունից հետո։

Բանանով դիետան շատ արդյունավետ է:
Սննդակարգը կազմված է բանանից, կաթից կամ 1 տոկոս յուղայնությամբ կեֆիրից և կանաչ թեյից:
Շաքարը պետք է բացառել և շատ ջուր խմել:
Օրական 3-4 անգամ, նույն ժամերին, պետք է ուտել բանան՝ մեկ բաժակ կաթով կամ կեֆիրով: Կարելի է նաև բանանով կոկտեյլ պատրաստել:
Ընթացքում պետք է խմել կանաչ թեյ՝ առանց շաքարի:
Այս սննդակարգի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է տոքսիկ նյութերից, ավելորդ կիլոգրամներն անհետանում են:

Բանանի օգտագործման հակացուցումներն այնքան էլ շատ չեն։
Այն կարող է վնասել մարդկանց, ովքեր արյան բարձր մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեն։