Նիհարում ենք տոմատի հյութի օգնությամբ

Լոլիկը վառ, գունեղ և ախորժալի բանջարեղեն է, որը իդեալական է դիետաների համար։

Տոմատային դիետայի առավելությունը բազմաթիվ վիտամինների պարունակության մեջ է, որի հիմնական նպատակը օրգանիզմը կարճ ժամկետում վնասակար խարամներից եւ տոքսիններից մաքրելն է։
Լոլիկային սննդակարգը խորհուրդ է տրվում երակների եւ տրոմբների հետ խնդիր ունեցողներին, քանզի լոլիկները նպաստում են խցանումներից անոթների մաքրմանն ու արյան մակարդմանը։

Բոլոր առավելությունների հետ մեկտեղ գոյություն ունեն նաեւ տոմատային դիետաների հակացուցումներ ալերգիայի, ենթաստամոքսային գեղձի այտուցվածության, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի առկայության դեպքում։
Տոմատի հյութը նպաստում է սննդի մարսման գործընթացին, ակտիվացնում են ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի աշխատանքները, ուժեղացնում են աղիքների շարժիչային ֆունկցիաները: Բայց լեղապարկային քար ունեցող մարդկանց հակացուցված է տոմատի հյութը,  քանի որ այն կարող է սրել իրավիճակը:
Դիետան տևում է 1 շաբաթ: Ամեն օր հարկավոր է խմել 2 լիտր ջուր և 1-2 լիտր տոմատի հյութ:
Արդյուքնը կշլացնի ձեզ: