Քիթ Հարինգթոնի կինը խանդում է Անջելինա Ջոլիին

2020 թվականին կինոսերների դատին կներակայացվի «Հավերժները» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալու «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմից հայտնի Քիթ Հարինգթոնն ու աշխարհահառչակ Անջելինա Ջոլին:
Քիթ Հարինգթոնը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է պատմելով իր մտավախությունների և սպասումների մասին.

«Ես ապշել էի, երբ ինձ առաջարկեցին այս դերը: Երբեք չէի մտածի, որ կարող եմ հանդես գալ սուպերհերոսի կերպարում: Սակայն սա նույնպես փորձ է, և ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ներկայանալ գալ նաև այդ դերում: Ամիսներ առաջ որոշել էի դադարեցնել իմ դերասանական գործունեությունն ու զբաղվել ռեժիսուրայով: Սակայն իմ բոլոր նպատակները ես կիրականացնեմ այս ֆիլմի պրեմիերայից հետո»,- ասել է Քիթ Հարինգթոնը:

Լրագրողների հետ որոշել է զրուցել նաև Հարինգթոնի կինը՝ դերասանուհի Ռոուզ Լեսլին, ով կատակել է՝ ասելով, որ շատ է խանդում ամուսնուն, երբ մտածում է, որ նա նկարահանման նույն հրապարակում է լինելու Անջելինա Ջոլիի հետ:
Ռոուզը վախենում է, որ ամուսինը չի կարողանա դիմակայել և կսիրահարվի Ջոլիին:

Ֆիլմում գլխավոր դերերից մեկը բաժին է ընկել Սալմա Հայեկին: Դերասանուհին հավատացրել է լրագրողներին, որ դա իր երազանքների դերն է և անհամբեր սպասում է՝ ինչպես հեռուստադիտողը կգնահատի այն: