Քիմը փոխել է իր բրենդի անվանումը

Ամիսներ առաջ Քիմ Քարդաշյանը հայտնվեց սկանդալի կենտրոնում իր «Կիմանո»  բրենդի անվան պատճառով:
Քարդաշյանը հրաժարվել է փոխել «Կիմանո» ապրանքանիշի անվանումը՝ չնայած սոցցանցերում ճապոնացիների կողմից քննադատության մեծ ալիքին: Նրանք բացասաբար են արձագանքել անվանման ընտրությանը՝ հայտարարելով, որ այն վիրավորական է, քանի որ կիմանոն նրանց ազգային ավանդական հագուստն է:
Հասարակության կարծիքին էր միացել նաև Ճապոնիայի Կիոտո քաղաքի քաղաքապետ Դաիսակու Կադոկավան:
Նա Քարդաշյանին ուղարկել է պաշտոնական նամակ՝ խնդրելով նրան փոխել ապրանքանիշի անվանումը:

Քարդաշյանն օրեր առաջ սոցիալական կայքերում հայտարարեց, որ այսուհետ իր բրենդը կանվանվի «SKIMS Solutionwear»:
Աստղի այս նրբանկատ մոտեցումը բարձր գնահատվեց երկրպագուների կողմից: