Ինչպե՞ս են տարիների ընթացքում փոխվել աստղերը

Եկատերինա Վարնավա

«Comedy Woman» հեռուստածրագրի աստղ Եկատերինա Վարնավան իր սեքսուալ ու գայթակղիչ տեսքով խելքահան է արել բազմաթիվ տղամարդկանց:
Հայկական արմատներով գեղեցկուհին լրագրողների հետ զրույցներում միշտ նշում է, որ չի պատրաստվում պլաստիկ վիրահատությամբ ուղղել իր քիթն ու հավատացնում է, որ ոչ մի պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության նա երբեք չի դիմել:
Սակայն ուշադիր նայելով՝ կարելի է հասկանալ, որ Եկատերինան կոսմետիկ միջամտությամբ գեղեցկացրել է շուրթերը, այտոսկրերը:
Աստղի ընկերները խոստովանել են լրագրողներին, որ Եկատերինան հեռացրել է մի քանի ատամ, որպեսզի ունենա գեղեցիկ ծնոտ: Նա ամսվա մեջ մի քանի անգամ այցելում է կոսմետոլոգներին, որպեսզի պահպանի իր երիատասարդությունն ու գեղեցկությունը:
Շշուկներ էին պտտվում, որ Եկատերինան դիմել է մամոպլաստիկայի՝ մեծացնելով կրծքերը, սակայն գեղեցկուհին ժխտում է նման բամբասանքները՝ հավատացնելով, որ իր գեղեցկությունը նա ժառանգել է մորից:

Քայլի Ջեններ

Քայլին միշտ երազել է նմանվել իր հիասքանչ քույրերին, ովքեր միլիոնավոր մարդկանց համար գեղեցկության էտալոն են հանդիսանում: Քիմ Քարդաշյանի խորհրդին հետևելով՝ Քայլին 18 տարեկանում արդեն սկսել է փոփոխել իր արտաքինը՝ դիմելով տասնյակ պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների:
Գեղեցկուհին չի թաքցնում և համարձակորեն խոստովանում է, թե ինչպես է փոխել իր արտաքինը: Նա անգամ խորհուրդ է տալիս բոլոր աղջիկներին հետևել իր օրինակին:
«Ի՞նչու  տխրել կամ բարդույթավորվել արտաքինի ինչ-որ թերության պատճառով, եթե հիմա բժշկությունը թույլ է տալիս լուծել բոլոր խնդիրները»,- հարցազրույցներից մեկում նշել է Քայլին:

Պոլինա Գագարինա

Երգչուհի Պոլինա Գագարինան իր իդեալական տեսքին հասել է բազմաթիվ չարչարանքներից հետո: Գեղեցկուհին չի դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության, սակայն նա իրեն ամիսներ շարունակ տանջել է խիստ դիետաներով ու օրական մի քանի ժամ անցկացրել է մարզասրահներում, որպեսզի կարողանա ազատվել ավելորդ քաշից:
Պոլինան խոստովանել է երկրպագուներին, որ տարիներ առաջ կշռում էր 88 կգ, բայց նրան հաջողվել է ազատվել 30 կգ ավելորդ քաշից:
«Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչերի միջով են անցնում ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որպեսզի համապատասխանեն գեղեցկության չափանիշերին: Կարող եմ հավատացնել, որ դա իրական դժոխք է»,- հարցազրույցներից մեկում նշել էր Պոլինան:

Սվետլանա Լոբոդա

«Ինձ դպրոցում միշտ ծաղրում էին, դիմում էին վիրավորական մականուններով, որովհետև ես երբեք չեմ եղել գեղեցիկ: Շատերն իմ դիմագծերի և կառուցվածքի պատճառով մտածում էին, որ ես տղա եմ»,- կիսվել է Լոբոդան:
Երգչուհին դիմել է բազմաթիվ պլաստիկ ու կոսմետիկ վիրահատությունների, որպեսզի ունենա այն տեսքը, որով նա հիմա ներկայանում է երկրպագուներին: