Վիկտորյա Լոպիրյովան կիսվել է խորհուրդներով

«Միսս Ռուսաստան-2003» Վիկտորյա Լոպիրյովան իր իսնտագրամյան էջում արժանանալով միլիոնավոր հետևորդների հաճոյախոսություններին, որոշել է այսուհետ կիսվել նրանց հետ իր գեղեցկության գաղտնիքներով:
Գեղեցկուհու խոսքով գեղեցիկ արտաքինի գլխավոր գրավականն առողջ մաշկն է: Իդեալական մաշկ ունենալն այդքան էլ հեշտ չէ, գեղեցկուհի ամենից շատ հենց իր մաշկին է ուշադրություն դարձնում:
Նրա պնդմամբ՝ լավ մաշկ ունենալու դեպքում արդեն կկարգավորվեն վարսերը, եղունգները և մնացած խնդրահարույց հատվածները:
Լոպիրյովան երկրպագուներին մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես ձեռք բերել անթերի մաշկ:

Մի չարաշահեք դիմահարդարումն ու մի մոռացեք, որ այն անպայման պետք է մաքրել երեկոյան: Դիմահարդարման մաքրման համար որպես միջոց կարող եք օգտագործել  վազելինը: Դա հատկապես կհամապատասխանի չոր մաշկին:

Եթե յուղոտ կամ խնդրահարույց մաշկ ունեք, ապա քնելուց առաջ օգտագործեք  երկու տոկոսայնությամբ սալիցիլաթթվի լուծույթ: Նախ դեմքը մաքրեք կոսմետիկայից ու մաշկը տրորեք սալիցիլաթթու պարունակող  քսուքով:
Այնուհետև դեմքը նորից լվացեք տաք ջրով, որպեսզի մաքրեք թթվի հետքերը: Սալիցիլաթթուն խորհուրդ չի տրվում քսել այն հատվածների վրա, որտեղ առկա են խալեր, սպիներ, վնասվածքների հետքեր, բորբոքումներ:

Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, իսկ օրգաններին պետք է ջուր: Խոնավացումն օգնում է ունենալ փափուկ և հաճելի մաշկ:
Ջրազրկումը կարող է պատճառ դառնալ գրգռվածության, կնճիռների խորացման, մաշկի վաղաժամ ծերացման: