«Աշխարհում ամենից շատ ուզում եմ, որ միշտ կողքիս լինես»․ Վահե Խանամիրյանի ջերմ շնորհավորանքը կնոջը՝ Լիլիթ Մուրադյանին

Այսօր իր ծննդյան 28 ամյակն է նշում հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը։ Նրան ծննդյան կապակցությամբ շնորհավորել է ամուսինը՝ հաղորդավար Վահե Խանամիրյանը, շնորհավորանքներին միացել են Լիլիթի մտերիմներն, ընկերներն ու հարազատները։ Վահեն կնոջը շնորհավորել է իր սոցցանցերի էջերում՝ գրելով․ «Աշխարհում ամենից շատ ուզում եմ, որ կողքիս լինես միշտ։ Սիրում եմ քեզ։ Ծննունդդ շնորհավոր իմ սեր։ Շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է 2014 թվականին։ Նրանք հիմա միասին դաստիարակում են իրենց միակ դստերը՝ Անի-Անդրեային։