Թայրա Բենքս. «Նա ամեն ինչ անում էր, որպեսզի հեռացնի ինձ իր ճանապարհից»

45-ամյա մոդել Թայրա Բենքսը լրագրողների հետ զրույցում քննադատել է իր գործընկերուհուն՝ Նաոմի Քեմբլին: Նա անկեղծացել է՝ պատմելով, որ Նաոմին ամեն քայլի դիմում էր իրեն ճանապարհից հեռացնելու համար:
Սակայն ի՞նչ խնդիր կար այս երկու գեղեցկուհիների միջև:
Թայրան պատմում է, որ 90-ականներին, երբ ինքը դեռ նոր էր սկսում մոդելային կարիերան, նա ծանոթացավ իր կուռքի՝ Նաոմի Քեմբլի հետ: Առաջին հայացքից Նաոմին թվում էր բարեհամբույր ու ջերմ, սակայն նա ամեն կերպ փսրձում էր Թայրայի դեմ տրամադրել բոլոր հայտնի դիզայներներին, որպեսզի գեղեցկուհուն դուրս մղի ասպարեզից:

«Հիմա, երբ ես արդեն հասուն եմ, հասկանում եմ՝ ինչու էր նա ինձ այդքան ատում. մեր բնագավառում միայն մեկ սևամորթ մոդել կարող էր դառնալ աշխարհահռչակ, և նա մինչ օրս էլ վախենում է, որ այդ մեկը կլինեմ հենց ես»,- անկեղծանում է Թայրան:
Հիմա մոդելներն արդեն լավ հարաբերություններ ունեն, նրանցից յուրաքանչյուրը կարողացել է հասնել մեծ հաջողությունների:
Նաոմին Թայրայի հետ հարաբերությունների մասին չի սիրում խոսել:
«Նա անգամ չի ցանկանում հրապարակավ ինձնից չարախոսել, որպեսզի իմ անունը լրատվամիջոցներում ավելորդ անգամ շչահարկվի»,- կատակում է Թայրան: