Տարօրինակ և վախեցնող. Աֆրիկայի գեղեցկության չափանիշերը

Դեմքը զարդարում են սպիներով
Աֆրիկական մի քանի երկրների բնակիչները մինչ օրս իրենց մարմինը զարդարում են նախշերի ձև ունեցող սպիներով: Կանանց դեպքում սպիները համարվում են գեղեցկության նշան:
Ի դեպ՝ աֆրիկական մի քանի երկրներում սա նույնպես համարվում է նորաձևության և շքեղության խորհրդանիշ:
Նման սպիներ ունեն միայն հարուստ ընտանիքի երեխաները: Մինչև փոքրիկի 2 տարին լրանալը, նրա դեմքը վնասում են սուր գործիքով կամ պարզապես այրում են: Շատ ժամանակ երեխաները մահանում են այդ գործողությունների ժամանակ՝ չդիմանալով ցավին: Մանկական մահացությունների թիվն այս ավանդույթի պատճառով չափազանց բարձր է:
Որքան շատ են սպիներն, այդքան ավելի գեղեցիկ է համարվում մարդը: Աղքատների մոտ սպիներով պատված է միայն մարմինը, դեմքի վրա սպիներ կարող են ունենալ միայն հարուստները:
Շատ ժամանակ երեխաները մահանում են այդ գործողությունների ժամանակ՝ չդիմանալով ցավին: Մանկական մահացությունների թիվն այս ավանդույթի պատճառով չափազանց բարձր է:

Սափրում են հոնքերը
Աֆրիկական Ֆուլբե ցեղի կանանց գեղեցկության ամենակարևոր կետը նրանց բարձր ու լայն ճակատն է համարվում: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը հեռացնում են մազերի մի մասը և սափրում են հոնքերը, ինչն էլ օգնում է ճակատն ավելի մեծ դարձնել: Լայն ճակատ ունեցող կանանց այստեղ ավելի խելացի են համարում:
Այդպիսի ժամանակաշրջան եղել է նաև միջնադարյան Եվրոպայում:

Երկարացնում են պարանոցը
Աֆրիկյան որոշ ցեղերի մոտ ցանկալի ու գեղեցիկ է համարվում երկար վիզ ունենալը։ Որոշ ցեղերի կանայք օղեր են կրում պարանոցին, որպեսզի այն երկարի։
Որքան երկար է պարանոցը, այնքան ավելի գեղեցիկ է համարվում կինը:
Այստեղ կանայք սկսում են կրել այդ օղերը 2 տարին լրանալուն պես՝ ամեն տարի ավելացնելով օղերի քանակը:
Եթե կինը համարձակվում է դավաճանել իր ամուսնուն, ապա նրա պարանոցից հանում են բոլոր օղերը, ինչի պատճառով կինը մահանում են:
Վատ վարքի կամ ամուսնու բողոքների դեպքում կնոջ պարանոցից հանում են մեկ կամ մի քանի օղ, ինչի հետևանքով վերջինիս մոտ ամբողջ կյանքի ընթացքում լինում են սարսափելի ցավեր: Եթե պարանոցից հեռացվում է մեկից ավելի օղ, կնոջ մոտ սկսում են զարգանալ հեմատոմաներ, և կինը մահանում է դանդաղ ու տանջալից մահով: