Տիմատիի մայրն աբորտի է դիմել 16 տարեկանում

Հայտնի երգիչ Տիմատիի մայրը՝ 59-ամյա Սիմոնա Յունուսովան, լրագրողների հետ զրույցում խոսելով երիտասարդ ընտանիքների և վաղ տարիքում ծննդաբերությունների մասին՝ պատմել է, որ 16 տարեկանում դիմել է աբորտի և չի զղջում իր այդ որոշման համար: Երգչի մայրը պատմում է, որ այդ ժամանակ սիրահարված է եղել իր դասընկերներից մեկին, ում հետ ինտիմ հարաբերությունների մեջ եղել է միայն մեկ անգամ, ինչից հետո նա հղիացել է:
Յունուսովան խոստովանել է, որ հիշելով այդ օրերը՝ նրա մարմնով սարսուռ է անցնում:

«Երբ մտա գինեկոլոգի մոտ, այդ բժշկուհին նայեց ինձ ջերմ հայացքով ու խղճահարությամբ: Նա ասաց, որ ես հղի եմ և հուզվեց, ինչն ավելի վախեցրեց ու ճնշեց ինձ»,-պատմում է Յունուսովան:
Տիմատիի մայրը որոշել է անկեղծ պատմել իր երիտասարդության սխալի մասին, որպեսզի շատերին դաս լինի իր պատմությունը:
«Ես հիշում եմ, որ իմանալով այդ նորությունը՝ հայրս լաց եղավ: Ես երբեք չեմ մոռանա նրա արցունքները և չեմ մոռանա, որ ես էի այդ արցունքների պատճառը: Նա չբարկացավ, չբղավեց, այլ պարզապես հուզվեց, որ իր հիմար դուստրն այդպիսի ծանր իրավիճակում է հայտնվել»,- խոստովանեց Սիմոնան: