Տիմատիի նախկին ըներուհին ամուսնացել է միլիարդատիրոջ հետ

Տիմատիի նախկին ընկերուհին՝ Միլա Վոլչեկը,ամուսնացել է միլիարդատեր Ալեքսեյ Հարբերի հետ:
Միլա Վոլչեկի և Տիմատիի հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել 2007 թվականին: Սիրահարները հանդիպում էին դեռ 2004 թվականից: Տիմատին իր գեղեցկուհի կնոջն ուրախացնում էր բազմաթիվ անակնկալներով՝ թանկարժեք նվերներով, զարդերով, ավտոմքենաներով, նա անգամ երգ էր նվիրել Միլային:

«Նա այն միակն է, ում ես փնտրել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, համոզված եմ, որ Միլան հիասքանչ մայր կարող է դառնալ իմ երեխաների համար»,- տարիներ առաջ Վոլչեկի մասին ասել է Տիմատին:

Սակայն նրանց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց: Միլան լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իր ու Տիմատիի ամուսնալուծության պատճառն երգչի բազմաթիվ դավաճանություններն էին: Գեղեցկուհին հավատացնում է, որ շատ երջանիկ է ու չի զղջում իր կայացրած որոշման համար:

Հիմա Տիմատին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Անաստասիա Րեշետովայի հետ, ով պատրաստվում է երգչին երեխա պարգևել: Իսկ Միլան արդեն ամուսնացել է հայտնի միլիարդատեր Ալեքսեյ Հարբերի հետ:
Դեռ անցած տարի շշուկներ էին պտտվում, որ Ալեքսեյը պատրաստվում է ամունանալ բրազիլուհի Լիզա Գրենդենեյի հետ, ում երիտասարդն ամուսնական մատանի էր նվիրել, սակայն ամիսներ անց հանդիպելով Միլային՝ Ալեքսեյը որոշեց դառնալ հենց նրա ամուսինը: