2019-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները․ «Forbes»

«Forbes» ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանշային աղյուսակը։ Այն գլխավորել է Թեյլոր Սվիֆթը՝ տարեկան 185 մլն դոլար եկամտով։

Տասը տարի առաջ Թեյլոր Սվիֆթին գիտեին որպես սկսնակ երգչուհի, ում Քանյե Ուեսթը անցավ MTV Video Music Awards-ի ժամանակ: Ինչքան բան կարող է փոխվել տասը տարում: Նոր-նոր թողարկելով յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Սվիֆթը այս տարի ստացավ VMA-ի ամենաշատ թիվով մրցանակները և դարձավ երաժշտական աշխարհում ամենաբարձր վարձատրվող կինը:

Այս ցանկի մասնակիցների թվում է նորեկ Արիանա Գրանդեն, ով զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ 48 մլն դոլար եկամուտով: Վարկանշային աղյուսակում ընդգրկված են նաև շատ «վետերաններ», ինչպես օրինակ՝ Քեթի Փերին, ով վաստակել է 57,5 մլն դոլար՝ շահավետ համերգային շրջագայությունների շնորհիվ:

Վերջերս Քեթի Փերին և Թեյլորը վերջ տվեցին իրենց երկար տարիներ շարունակվող վիճաբանությանը ՝ հայտարարելով, որ ցանկանում են ոգեշնչել երիտասարդ կանանց: Երաժշտական ինդուստրիան դրանից կարող էր միայն օգուտ քաղել. չնայած այն բանին, որ այս տարվա ամենաբարձր վարձատրվող կանանց տասնյակը վաստակել է 645,5 մլն դոլար՝ 28,5%-ով ավելին, քան 2018-ին, երբ նրանց եկամուտը 502,5 միլիոն դոլար էր։

Թեյլոր Սվիֆթ՝ եկամուտը  $185 մլն

Բիյոնսե՝ $81 մլն

Ռիհաննա՝ $62 մլն

Քեթի Փերի՝ $57,5 մլն

Փինք՝ $57 մլն

Արիանա Գրանդե՝ $48 մլն

Ջենիֆեր Լոպես՝ $43 մլն

Լեդի Գագա՝ $39,5 մլն

Սելին Դիոն՝ $37,5 մլն

Շակիրա՝ $35 մլն