Կիսամերկ Ջիջի Հադիդի նոր լուսանկարները

Հայտնի մոդել 24-ամյա Ջիջի Հադիդը հայտնվել է բրազիլական «Vogue»-ի շապիկին ու հիացրել է իր սեքսուալությամբ երկրպագուներին: Գեղեցկուհին ներկայացել է «Chanel» ապրանքանիշի զարդերի նոր հավաքածուից շքեղ վզնոցով:

Ջիջի Հադիդը ծնվել է ապահոված ընտանիքում: Երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին, Ջիջիի մայրն ամուսնացավ երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ, ով էլ օգնեց Ջիջիին և նրա քրոջը՝ Բելլային, հասնել մեծ հաջողությունների:
Ջիջին խոստովանում է, որ շատ աշխարհահռչակ դեմքերի հետ ծանոթացել է հենց խորթ հոր օգնությամբ և ձեռք բերելով հայտնիություն՝ կարողացել է համագործակցել բազմաթիվ անվանի բրենդների և նորաձևության տների հետ:

Հադիդն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ծնողների ամուսնալուծության պատճառով ինքն այլևս չի հավատում իրական սիրուն: Նա հանդիպել է երգիչ Քոդի Սիմփսոնի, Ջո Ջոնասի և Զեին Մալիքի հետ:

Նրա քույրը՝ Բելլա Հադիդը, նույնպես հայտնի մոդել է, ով համարվում է«Dior» և «Bulgari»նորաձևության տների պաշտոնական ներկայացուցիչը: Բելլայի և Ջիջիի մայրը՝ 54-ամյա Իոլանդան, նույնպես մեծ պահանջարկ ունի մոդելային բզինեսում: