Նիհարում ենք սեխի օգնությամբ

Սեխը հայտնի է որպես աֆրոդիզիակ։ Պարզվում է, սեռական ակտիվությունը խթանում են հատկապես սեխի սերմերը, որոնք հարկավոր է թարմ ուտել՝ օրական 2 կիլոգրամից ոչ ավելի, հակառակ դեպքում կարող են փայծախի հետ խնդիրներ ի հայտ գալ։
Սեխի օգտագործումը նպաստում է սերոտոնինի (երջանկության հորմոն) արտադրությանը: Դա է պատճառը, որ հանգստանալու և սթրեսից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սեխ:
Սոված ստամոքսի տհաճ զգացումը շատ դիետաների անփոխարինելի ուղեկիցն է: Սակայն սեխով դիետաների ժամանակ այդ զգացումը կշրջանցի ձեզ:
Ցածր կալորիականությամբ այս մթերքը, ոչ միայն չի գիրացնում, այլ նաև հագեցնում է քաղցը:
Նիհարելու համար հարկավոր է 7-10 օր օգտագործել միայն սեխ: Սրա դրական հատկանիշերից մեկն այն է, որ դիետայի ժամանակ դուք չեք հյուծվում ու չեք դառնում նյարդային: Այդ առավելությունը տալիս է սեխի մեջ շաքարի մեծ պարունակությունը:
Հիշեք, որ սեխից բացի ոչինչ չի կարելի ուտել: Սակայն դիետան կարելի է կրկնել միայն 2 ամիս անց: