Ինչպե՞ս պայքարել վարիկոզի դեմ

Վարիկոզի պատճառները տարբեր են:
Կանանց մոտ 3-4 անգամ ավելի շատ է նման խնդիր ունենալու հավանականությունը, քան տղամարդկանց, որովհետև այդ հիվանդության առաջին նպաստող գործոնը հղիությունն է: Հղիության ժամանակ նման նախադրյալներ են առաջանում և այն խորանում է երկրորդ կամ երրորդ երեխան ունենալու դեպքում:
Երակների վարիկոզ լայնացմանը կարող է հանգեցնել հորմոնալ դեղահաբերի ընդունումը, ճարպակալումը:
Բայց պետք է նշել, որ մեկ գործոնի դեպքում նման հիվանդություն չի առաջանում, պետք է մի քանիսը լինեն:

Ավանդական բժշկությունն առաջարկում է այս խնդրից ազատվելու բազմաթիվ տարբերակներ:

Կաթսայի մեջ լցրեք 100 գրամ մեղրամոմը, 200 միլիգրամ ձիթապտղի յուղը և 100գրամ փշատերև ծառի խեժը, որը պետք է նախօրոք փոշի դարձնել: Կաթսան ջրային գոլորշու վրա պահեք 10-12 րոպե: Այնուհետև ավելացրեք 2 ճաշի գդալ մեղրը և եփեք ևս 8-10 րոպե: Անընդհատ խառնելով շարունակեք եռացնել 8-10 րոպե: Կրակից վերցրեք, սառեցրեք և լցրեք ապակյա տարայի մեջ:
Այս քսուքը պետք է պահել միայն սառնարանում: Օգտագործել օրը 1-2 անգամ՝ առատորեն քսելով հիվանդ տեղերին: