Ֆիլիպ Կիրկորովը հայհոյել է «Նոր ալիք» նախագծի փորձի ներկաներին

Ֆիլիպ Կիրկորովն աչքի է ընկել հերթական սկանդալային քայլով: Սոչիում «Նոր ալիք 2019» նախագծի փորձի ընթացքում նա հայհոյել է իր օգնականներին ու շոուի կազմակերպիչներին: Այս ամեն ինչը տեսանկարահնվել է, ապա նաև հայտնվել Համացանցում։
«Քանի դեռ ես տեսախցիկներով մեկ ժամ փորձ չանեմ, ձեր շոուն չի սկսվի, ձեզ համար հասկանալի՞ է: Եվ ես թքած ունեմ ձեր ուղիղ եթերի վրա: Քանի դեռ ես չեմ փորձի տեսախցիկներով… Քանի դեռ այստեղ չեն հայտնվել տեսախցիկները, ոչինչ չի լինի»,- ասել է երգիչը:

Կիրկորովը նաև ավելացրել է, որ իրեն չի հետաքրքրում, թե երբ և քանիսին կսկսվի շոուն:

«Նոր ալիք 2019»-ը Սոչիում մեկնարկել է օգոստոսի 24-ին և կավարտվի այսօր՝ օգոստոսի 29-ին: Կիրկորովը փառատոնին արդեն իսկ չորս անգամ ելույթ է ունեցել: Ելույթ ծրագրված է նաև այսօր՝ միջոցառման հանդիսավոր փակման արարողության ընթացքում: