«Chanel Beauty» բրենդի առաջին տրանսգենդեր մոդելը

Թեոդորա Կուինլիվան դարձել է աշխարհահռչակ «Chanel Beauty» բրենդի առաջին տրանսգենդեր մոդելը:
Շուտով նա ցուցադրելու է ապրանքանիշի «Soleil Tan de Chanel» հավաքածուն:
25-ամյա Թեոդորան այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում:
«Ես արդեն մեծ եմ ու այլևս լաց չեմ լինում տխուր պահերին: Սակայն այսօր հուզվեցի ուրախությունից: Մ՞իթե դա զարմանալի չէ»,- իր նուր լուսանկարին կից կիսվել է հուզիչ գրառմամբ  Թեոդորան:
Թեոդորան նաև կիսվել է պատանեկության տխուր հիշողություններով՝ խոստովանելով, որ դպրոցում իրեն միշտ ծաղրել են, տանը հայրը ծեծել է նրան, իսկ աշխատավայրում ենթարկվել է սեռական բռնության:
«Այնքան վատ ու բացասական րոպեներ են եղել, որ դրանք միասին հավաքվել ու դարձել են մեկ կյանք, տխուր ու նեգատիվ կյանք: Բայց հիմա եկել է ամեն բան փոխելու ժամանակը»,- լավատեսական նոտայով եզրափակել է իր խոսքը մոդելը:
Սա մոդելի առաջին համագործակցությունը չէ: Նա երկար տարիներ աշխատել է «Marc Jacobs», «Marc Jacobs», «Chloe», «Dior», «Louis Vuitton» և «Paco Rabanne» աշխարհահռչակ բրենդների հետ: