Դերասանուհի Տաթևիկ Ադումյանի գրավիչ լուսանկարները Իսպանիայից

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն էլ է միացել այն հայ հայտնիների ցանկին, ովքեր այս տարի ամառային արձակուրդները նախընտրել են արտերկրում՝ ծովի ափին անցկացնել։ Դերասանուհին հանգստի է մեկնել Իսպանիա և այժմ գտնվում է իսպանական Ալիկանտե քաղաքում։ Լուսնկարների մի մասում Տաթևիկին ընկերակցել է եղբայրը, նրանք կադրում գրկախառնված են։ «Ժամանակն անմահ է։ Այն չունի սկիզբ և վերջ… Բայց միևնույն ժամանակ տարօրինակ է, թե ինչ արագությամբ է այն թռչում։ Պետք է առօրյայի մեջ կարողանանք նկատել մանրուքները և գնահատել ակնթարթը»,- այսպես է մեկնաբանել լուսանկարները Տաթևիկ Ադումյանը։