Աշխարհի ամենաբարձրահասակ կինը

Աշխարհի ամենաբարձրահասակ մոդելը` Եվա Ամազոնը, ապրում է հագեցած կյանքով, շատ ճանապարհորդում է և պարծենում է իր հսկայական հասակով:

31-ամյա Եվայի հասակը 203 սմ է, մյուս մոդելները նրա մոտ գաճաճ են երևում: Նա հայտնի է դարձել անվանի լուսանկարիչներից մեկի շնորհիվ, ով որոշել է յուրահատուկ արտաքինով գեղեցկուհիների ֆոտոշարք կազմել, որտեղ ներգրավել է նաև Եվային:

Գեղեցկուհին երբեք չի բարդույթավորվել իր հասակից, նա ունի բազմաթիվ երկրպագուներ և ժամադրությունների գնալիս երբեք չի մոռանում հագնել իր հիասքանչ բարձրակրունկները, որոնց շոնրհիվ նրա հասակը դառնում է 215-225 սմ:
Այսօր Եվան դերասանուհի է և մոդել: Նրա գեղեցիկ հասակը կապված է գերմանացի և հոլանդացի նախնիներով:

Հիշեցնենք, որ Հոլանդիան համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանց հայրենիքը: Այստեղ մարդկանց միջին հասակը կազմում է 175-180 սմ: