Իսկ դուք գիտե՞ք, թե ով է Տիմատիի հայրը

Շշուկներ են պտտվում, որ իր հայտնիության ու հաջողությունների համար Տիմատին պարտական է ոչ միայն սեփական տաղանդին, այլ նաև հոր հաստ դրամապանակին:

Տիմատիի հայրը՝ անվանի ձեռնարկատեր Իլդար Յունուսովն է, ով բավականին բարձր հորիզոնական է զբաղեցնում Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Տիմատիի պնդմամբ՝ հայրական կողմում նրա բոլոր բարեկամները դիվանագետներ ենß հայրը նույնպես ուսումնասիրել է հենց այդ մասնագիտությունը Աֆրիկայի և Ասիայի լավագույն համալսարաններում:

Թե ինչով է զբաղվում Տիմատիի հայրը, լրագրողներին հայտնի չէ. շատերը պնդում են, որ նա կապ ունի նավթարդյունաբերության հետ, մյուսները կարծում են, որ Իլդարը, պարզապես, հաջողակ գործարար է:
Տիմատին երբեք չի թաքցրել, որ ապահովված ընտանիքից է, սակայն նա միշտ շեշտել է, որ ամեն բանի հասել է ինքնուրույն:

Տիմատիի մոր՝ Սիմոնայի հետ Իլդարը ծանոթացել է դեռ դպրոցական տարիներին և երկար պայքարել է գեղեցկուհու ուշադրությանն արժանանալու համար:
Տիմատին միշտ նշում է, որ սերը երաժշտության հանդեպ նա ժառանգել է մորից: Տիմատին ունի նաև կրտսեր եղբայր, ում անունը Արտեմ է: