«Dior»-ի գովազդը ճանաչվել է լավագույնը

Աշխարհահռչակ «Dior» բրենդը ներկայացրել է նոր «Sauvage» օծանելիքը, որի գովազդն իր դիտումների ցուցանիշով առաջինն է դարձել աշխարհի գովազդային հարթակում:
Մասնագետների պնդմամբ՝ բրենդի բոլոր գովազդները պատճառում են էսթետիկ հաճույք ու երբեք չեն հոգնեցնում: Գովազդային ասպարեզում բրենդը միշտ ունեցել է իր որույն ձեռագիրը. այն չի ճչում, որ իր ապրանքանիշը լավագույնն է, բայց իր բովանդակությամբ այդպիսի միտք է սերմանում հեռուստադիտողի մեջ:
«Dior»-ի նոր գովազդում հիացնում են ոչ միայն հրաշալի բնապատկերներն ու լուսանկարչի վարպետությունը, այլ նաև հայտն դերասան Ջոնի Դեփը, ով իր փայլուն թատերական խաղով միանգամից գրավում է հանդիսատեսի ուշադրությունը:
Էսթետիկություն, ներդաշնակություն ու նիրվանա. այսպես են մեկնաբանել բրենդի գովազդը մասնագետները:
Այսօր գովազդի մասնագետները պետք է լինեն հոգեբաններ, ովքեր խորամանկորեն կկարողանան կլանել մարդկանց գիտակցությունն ու այն լարված պահել գովազդային մի քանի րոպեների ընթացքում: