Անաստասիա Վոլոչկովան մեղադրում է ամուսնուն

Անաստասիա Վոլոչկովան իր վերջին հարցազրույցներում հաճախ է բարձրացնում նախկին ամուսնու թեման՝ պատմելով, որ հիմա 44-ամյա Իգոր Վոդովինը ծախսում է հենց իր միլիոնները՝ զվարճանալով սիրուհու հետ:

Վոլոչկովայի պնդմամբ՝ Իգորը թանկարժեք նվերներ է մատուցում իր 33-ամյա սիրուհուն՝ Ելենա Նիկոլաևային. Ելենան սիրեկանից նվեր է ստացել ամառանոց արտասահմանում և թանկարժեք ավտոմեքենա: Հիշեցնենք, որ Վոլոչկովան տարիներ շարունակ դատարաններում փորձում էր հետ վերցնել այն 10 միլիոն ռուբլին, որն Իգորը ամուանալուծությունից հետո հրաժարվում է վերադարձնել:

Այս բոլոր շշուկները որոշել է մեկնաբանել Իգորի ընտրյալը՝ հաղորդավարուհի Ելենա Նիկոլաևան, ով հավատացրել է, որ երբեք թանկարժեք նվերներ չի ստացել:
«Ես ապրում եմ փոքրիկ բնակարանում, որն իմը չէ և վարում եմ համեստ ավտոմեքենա: Այո, Իգորն ինձ միշտ ուրախացնում է հաճելի անակնկալներով, սակայն նման թանկարժեք նվերներ դեռ չեն եղել»,- խոստովանում է Ելենան:

Հիշեցնենք, որ Վոլոչկովան օրեր առաջ խոստովանել է, որ շուտով պատրաստվում է ամուսնանալ, սակայն նա հրաժարվել է բացահայտել իր ապագա ամուսնու ինքնությունը:
Իսկ Ելենան շատ ջերմ ու լավ հարաբերություններ է հաստատել Անաստասիայի և Իգորի դստեր հետ:
Շշուկներ են պտտվում, որ Իգորն ամուսնության առաջարկություն է արել նրան, և զույգը նույնպես շուտով կամուսնանա: