Լիլի Մորտոն տոնում է իր ծննդյան օրը

Հայտնի շիկահեր Լիլի Մորտոն օգոստոսի 2-ին նշում է իր 32-ամյակը:
Գեղեցկուհին երբեք չի բարդույթավորվել իր տարիքից՝ նշելով, որ շատ աղջիկներ իր տարիքում չունեն նման գեղեցիկ ու խնամված տեսք:
«Հայկական Բարբին» դիմել է տասնյակ պլաստիկ վիրահատությունների և կոսմետիկ միջամտությունների, որպեսզի կարողանա նմանվել տիկնիկի. նրա մոտ դա ստացվել է:
Լիլի Մորտոն մեծ համբավ ձեռք բերեց՝ մասնակցելով ռուսական հեռուստածրագրերից մեկին, որտեղ նա ծանոթացավ «Կենդանի Քեն» տղամարդ տիկնիկի հետ, ով 600 հազար դոլար էր ծախսել որպեսզի նմանվի իր սիրելի տիկնիկին՝ Քենին:
Թվում է, որ այս երկուսն իդեալական զույգ կլինեին, սակայն այսօր Լիլիի զուգընկերն այլ տղամարդ է, ում հետ գեղեցկուհին հաճախ է կիսվում ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներով: