Կիսամերկ ու էլեգանտ. Կարա Դելևինի նոր լուսանկարները

Կարա Դելևինն առաջին անգամ սկսեց զբաղվել մոդելային աշխատանքով տասը տարեկանում՝ համագործակցելով Vogue Italia-ի հետ: Դելևինը սկսել է իր դերասանական կարիերան 2012 թվականին՝ խաղալով «Աննա Կարենինա» ֆիլմում արքայադուստր Սորոկինայի դերը։
Աստղը նկարահանվել է նաև որոշ տեսահոլովակներում, որոնցից ամենահայտնին Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակն էր, որը գրանցեց ռեկորդ՝ 24 ժամում հավաքելով 20.1 միլիոն դիտում։
Այն, որ Դելևինը բիսեքսուալ է, հայտնի դարձավ 2015 թվականին, երբ նա խոստովանեց, որ սիրային կապերի մեջ է ամերիկացի երաժիշտ Էնի Կլարկի հետ, ով ավելի հայտնի է իր բեմական անունով՝ St. Vincent։

Կարան զարդարել է բրիտանական Elle ամսագրի շապիկը իր կիսամերկ ու գաթակղիչ լուսանկարներով:
27-ամյա աստղը նաև խոսել է իր և 29-ամյա կնոջ՝ Էշլի Բենսոնի հարաբերությունների մասին՝ պատմելով, որ միայն հիմա է իրեն լիարժեք երջանիկ զգում:
Գեղեցկուհին հիշեց նաև 2017 թվականի դեպքերը, որոնք իր վրա ծանր ազդեցություն էին թողել: Հենց այդ ժամանակ էր հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշեյնը փակել Կարային հյուրանոցի համարներից մեկում՝ սկսելով սեռական ոտնձգություններ կատարել նրա նկատմամբ: Այդ մասին դերասանուհին խոստովանեց դեպքից ամիսներ անց և հիմա հույս ունի, որ Վայնշեյնը երբեք ազատ չի արձակվի: