«Կղզուց եկած փոքրիկ աղջիկ». Ռիհաննայի նոր լուսանկարները

Բարբադոսյան երգչուհի Ռիհաննան զարդարել է հոնկոնգյան Vogue-ը: Իր հարցազրույցում երգչուհին պատմել է՝ որքան խոչընդոտներ է հաղթահարել, որպեսզի հասնի այն հաջողությանն ու փառքին, որն այսօր ունի:

Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավելի ալբոմներ և մոտ 60 միլիոն սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Հիմա Ռիհաննան ունի սեփական բրենդը, որը բավականին հայտնի է դարձել ժամանակակից նորաձևության մեջ:
7 տարեկանից մինչև ծնողների ամուսնալուծությունը նա տառապում էր տանջալից գլխացավերով։ Բժիշկները կարծում էին, թե աղջկա մոտ գլխուղեղի ուռուցք է, սակայն հետագայում պարզվեց, որ նրա առողջական վիճակը կապված էր ընտանիքում լարվածության ու չդադարող վեճերի հետ։ Երգչուհին մեծացել է ոչ այդքան ապահոված ընտանիքում, որտեղ հոր հետ հագուստի առևտրով էր զբաղվում դեռ պատանի տարիքից։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին կղզուց եկած փոքրիկ աղջկան: Ես միշտ մտավախություն եմ ունեցել, որ կսայթաքեմ :
Իմ բոլոր հաջողություններին հասել եմ մտերիմներիս և հանդիսատեսիս սիրո ու վստահության շնորհիվ: Ես հպարտ եմ, որ կարողացա արդարացնել ձեր սպասելիքները»,- հարցազրույցում նշել է Ռիհաննան: