Նազենի Հովհաննիսյանը հաճելին համատեղում է օգտակարի հետ

Նազենի Հովհաննիսյանը ծովում էլ՝ հանգստի պահին, ժամանակ կգտնի կարդալու և ինքնակրթվելու համար։ Ինչպես գիտենք, հաղրդավարուհին հանգստի նպատակով մեկնել էր Իտալիա և ահա իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարում՝ Նազենին ծովի ափին է ու վայելում է ջուրն, արևն ու ավազը։ Լուսանկարին կից Նազենին գեղեցիկ մեկնաբանություն է թողել՝ կիսվել իր մտքերով և տպավորություններով։

«Միևնույն է աշխարհում ամենալավ բանը ծովի մեջ նստած կարդալն է: Կարդում եմ «Пикуль»-ի «Нечистая сила»-ն , շատ հետաքրքիր, բայց և դժվար ընթերցվող է, որովհետև ամեն էջում մի ամբողջ դարաշրջանի պատմություն է: Պետք է մարսելով ու հանգամանալի կարդալ: Առհասարակ շատ լուրջ ու հետաքրքիր գրող է։ Կարդում ես նրան ու հասկանում, որ բոլոր ժողովուրդների մոտ ամեն ինչ նույնն է: Նույն երազանքները, նույն սխալները և նույն սխալ ընտրությունները` հարևաններից մինչև իրենց միապետներ»,- դրել է հաղորդավարուհին: