Սովորեք ճիշտ շնչել

Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի ամերիկացի բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մարմնի մասերը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից, և բերում վաղաժամ ծերացման: Թթվածինը մեծ դեր է կատարում նյութափոխանակության համար, կարգավորում է արյան շրջանառությունը, կարևոր դեր է խաղում սննդանյութերի լիարժեք քայքայման, յուրացման և մնացորդների վերամշակման մեջ, ստիպում է օրգանիզմին վերականգնել պաշտպանությունները և դիմադրողականությունը տարբեր հարուցիչների դեմ:
Նախ` սովորենք շնչել որովայնով:
Առօրյա հանգիստ շնչառությունը պետք է կատարել քթով, քանի որ քթի խոռոչում օդը տաքանում է, մաքրվում է փոշուց, մանրէներից և հասնում թոքի բոլոր բլթերին, մինչդեռ բերանով շնչելիս չի կարգավորվում օդի ջերմությունը և խոնավությունը, ինչպես նաև լիարժեք չի հասցնում թթվածինը թոքերի որովայնային հատվածին, որտեղ առավել ճիշտ գազափոխանակություն է կատարվում: Հաճախ արտաշնչեք. այս ժամանակ է դուրս մղվում ամբողջ վերամշակված օդը թոքերի ստորին հատվածներից
Հիշեք, որ դեպրեսիայի և սթրեսի առաջին պատճառը կարող է հանդիսանալ հենց վատ շնչառությունը: