Տիմատիի դուստրը ներկել է վարսերը

Հայտնի երգիչ Տիմատիի և մոդել Ալյոնա Շիշկովայի դստեր՝ 5-ամյա Ալիսայի վարսերը ներկել են վառ վարդագույն: Մտահաղացումը եղել է Տիմատիի մայրիկինը, ով էլ թոռնիկին տանելով գեղեցկության սրահ՝ ընտրել է նրա համար հենց այդ ոճը:
«Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի մեկին: Սկզբից գլուխը պետք է գեղեցիկ տեսք ունենա, որպեսզի հետագայում հնարավոր լինի լցնել այն շատ գիտելիքներով»,- նշել է Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան:
Նրա այդ հրապարակումը երկրպագուները հեղեղել են  քննադատություններով ու մեղադրանքներով, սակայն Սիմոնա Յունուսովան շտապել է հանգստացնել բոլորին՝ հավատացնելով, որ աղջկա վարսերի գույնը փոխելու համար չեն օգտագործվել քիմիական ներկեր, այդ գեղեցիկ գույնը վարսահարդարները ստացել են հատուկ տոնիկների միջոցով:
Հիշեցնենք, որ Տիմատիի մայրն իր ինստագրամյան էջում արդեն բազմաթիվ հետևորդներ ունի, որոնց հետ կիսվում է երգչի փոքրիկ դստեր առօրյայով և իր կյանքից շատ հետաքրքիր դեպքերով:
Օրեր առաջ Սիմոնան իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ 16 տարեկանում դիմել է աբորտի, սակայն այսօր չի զղջում դրա համար: Շատ երկրպագուներ կարծում են, որ Տիմատիի մորը դուր է եկել հայտնի լինելը, և նա ամեն կերպ ցանկանում է ավելացնել իր անձի շուրջ հասարակության հետաքրքրությունը: