Սարսափելի ավտովթար. Քևին Հարթը տեղափոխվել է հիվանդանոց - showbiz.am

Սարսափելի ավտովթար. Քևին Հարթը տեղափոխվել է հիվանդանոց

By

Հայտնի կատակերգու դերասան Քևին Հարթը վթարի է ենթարկվել:
Դերասանի մեքենան բախվել է փայտե պատնեշին, ինչի հետևանքով Քևինը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քևինը վարել է Dodge մակնիշի ամերիկյան ռետրո մեքենա: Այս շքեղ ավտեմոքենան դերասանը գնել էր իր 40-ամյակի կապակցությամբ:
Աստղի մտերիմները լրագրողների հետ զրույցում պատմել են, որ դերասանի առողջական վիճակն այդքան էլ լավ չի. նա մի քանի կոտրվածք է ստացել, ինչի պատճառով դեռ երկար պետք է վերականգնվի: Ցավոք, դերասանը հրաժարվել է մի քանի ռեժիսորների առաջարկներից և մոտակա մեկ տարին հեռուստաէկրաններին Քևինը չի երևա:
41-ամյա դերասանը Մալիբույում հրավիրված է եղել խնջույքի և մեքենայում նրա հետ միասին եղել են նաև երեք ընկերները, ովքեր նույնպես լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քևինն արդեն հասցրել է խոսել լրագրողների հետ՝ հավատացնելով, որ արդեն իրեն լավ է զգում և անհանգստանալու կարիք չկա:
Հիշեցնենք, որ դերասանը 2011 թվականին կրկին ավտովթարի էր ենթարկվել:
Հարթը կատակով նշում է, որ թանկարժեք ավտոմեքենաներն իրեն անհաջողություն են բերում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Իրինա Շեյքի սեքսուալ լուսանկարը․ մոդելն ապացուցել է, որ կարանտինը նրա շքեղ կազմվածքի վրա չի անդրադարձել

Իրինա Շեյքը երկար տարիներ եղել է Intimissimi ապրանքանիշի դեմքը: Սա ավելին է, քան պարզապես բիզնես համագործակցությունը։ Անհնար է չնկատել...
Ավելին