Մոռացեք ստամոքսի խնդիրների մասին

Հարմարվելով կյանքի խելահեղ ռիթմին՝ մենք օգտագործում ենք վնասակար սնունդ: Հետևանքը լինում է այրոցը, ստամոքսի ցավը, վքնածությունը:
Ստամոքսը զգայուն օրգան է ու համապատասխան մոտեցում է պահանջում: Ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացումն արդեն իսկ մարսողության խնդրի արտահայտություն է:
Սակայն կյանքի նույն խելագար ռիթմը երբեմն ստիպում է ծանոթ ու առաջարկված դեղամիջոցներով արագ ազատվել առաջացած խնդիրներից կամ դիմել մասնագետի: Մինչդեռ կարելի է աղեստամոքսային տրակտի հիվանդությունները կանխել ճիշտ սնվելու շնորհիվ:

Բողկի գործածությունը բարելավում է աղիների միկրոֆլորան՝ նպաստելով դրանում օգտակար բակտերիաների թվի աճին:
Սխտորն օժտված է վտանգավոր բակտերիաները ոչնչացնելու հատկությամբ և միաժամանակ չի վնասում օգտակար միկրոօրգանիզմները:
Մի փունջ կանաչին վիտամինների ու հանքանյութերի իսկական գանձարան է, որն օգնում է պահպանելու երիտասարդությունը, գեղեցկությունն ու առողջությունը: Հատկապես օգտակար են սամիթը, մաղադանոսն ու սպանախը:

Կարող եք օգտագործել նաև ավանդական բժշկության առաջարկած այս հրաշք ըմպելիքը:
200 մլ եռացող ջրում 5 րոպե թրմեք մի պտղունց սև թեյ: Քամեք և ավելացրեք մանրացրած խնձորի չիրը: Երբ ըմպելիքը մի քիչ սառչի, ավելացրեք 2 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 թեյի գդալ մեղր և լավ խառնեք:
Կարևոր է, որպեսզի ըմպելիքը շատ տաք չլինի, այլապես մեղրը կկորցնի իր օգտակար հատկությունները: