Նիհարում ենք նարնջի օգնությամբ

Հավայան կղզիներում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը, աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են, որովհետև կանխարգելում են վաղաժամ ծերացումը:
Նարինջ հարուստ է լիմոնոիդներով: Հաստատված է, որ այս նյութերը պայքարում են մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և հաստ աղիի քաղցկեղի տարբեր տեսակների դեմ, կանխարգելում է երիկամային հիվանդությունները, նարնջի հյութի ամենօրյա օգտագործումն իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը:

Նարնջով դիետան կօգնի ձեզ ոչ միայն անվնաս ազատվել ավելորդ քաշից, այլ նաև մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից:

Առաջին օր
Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ և 1 հատ նարինջ (բացի բանանից ու խաղողից)
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)
Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ, 2 հատ խաշած ձու, 1 փոքրիկ կապ հազար կամ ½ վարունգ, 2 կտոր  չորահաց

Երկրորդ օր
Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ և 1 հատ նարինջ (բացի բանանից ու խաղողից)
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)
Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ լոլիկ, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)

Երրորդ օր
Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ և 1 հատ նարինջ (բացի բանանից ու խաղողից)
Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր (մոտ 200 մլ), 1 կտոր հազար կամ 1 հատ վարունգ
Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)