Բեյոնսեն դարձավ 39 տարեկան

Ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր Բեյոնսեն սեպտեմբերի 4-ին նշում է իր ծննդյան օրը։ Դժվար է հավատալ, բայց գեղեցկուհին դարձավ 39-տարեկան։
Ֆինլանդիայում անցկացվող «Made In America» երաժշտական փառատոնի ժամանակ՝ իր ելույթի ընթացքում, Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին, շնորհավորեց կնոջ ծննդյան օրը։

Իր կարիերան երգչուհին սկսել է դեռ 1990 թվականին՝ դառնալով «Destiny’s Child» երաժշտական խմբի անդամ։ Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, երբ ընդամենը 12 տարեկան էր։
Այդ տարիքում անհաջող սիրային հարաբերությունների և լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով երգչուհու մոտ սկսվում է լուրջ դեպրեսիա, ինչի հետևանքով Բեյոնսեն դադարում է սնվել և լուրջ վնաս է հասցնում իր առողջությանը։

«Հիմա, երբ ես հասկացել եմ, որ հայտնի եմ դարձել, վախենում եմ, որ չեմ գտնի ոչ մեկի, ով կսիրի ինձ որպես սովորական մարդ։ Ես վախենում եմ ընկերներ ձեռք բերել»,- 2000 թվականին հարցազրույցներից մեկում անկեղծացել է երգչուհին։

Բարեբախտաբար, նրան հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները։
Սկսելով իր սոլո կարիերան՝ Բեյոնսեն մեծ հաջողությունների է հասնում։ Երգիչ Ջեյ Զիի հետ նա իր կյանքը կապում է 2008 թվականին։ Նրանք համարվում է հոլիվուդյան ամենահավատարիմ ու ամուր ընտանիքներից մեկը։