Մահացել է լեգենդար լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը

Գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը մահացել է 74 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնել են նրա Ինստագրամի պաշտոնակն էջում։ Մահվան պատճառների մասին ոչ մի տեսակի մանրամասներ հայտնի չեն։

«Լուսանկարիչը ուներ կին՝ Պետրան, առաջին կինը՝ Աստրիդը և չորս որդիներ՝ Բենջամինը, Ջերեմին, Սայմոնը և Իոսիֆը, ինչպես նաև յոթ թոռներ»,- գրված է Լինդբերգի Ինստագրամի էջում։

Փիթերը համարվում է ժամանակակից ամենահեղինակավոր լուսանկարիչներից մեկը։ Նա շատ հայտնիների է հասցրել լուսանկարել, այդ թվում Նաոմի Քեմփբելին, Քրիստի Թարլինգթոնին, Սինդի Քրթուֆորդին, Քեյթ Մոսսին, Ստեֆանի Սայմուրին և շատ շատերին։ Բրիտանական Vogue ամսագրի սեպտեմբերյան համարը լուսանկարչի համար դարձավ վերջինը։ Ի դեպ, այդ համարի խմբագիրն էր դարձել հերցոգուհի Մեգամ Մարքլը։

Փիթեր Լիմբերգը ծնվել է 1944 թ․ նոյեմբերի 23-ին գերմանական Լեշնո քաղաքում։ 1978 թ․ Լինդբերգը տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ սկսել է իր կարիերան  Vogue-ում։ Այնուհետև նա նաև լուսանկարել է այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են՝ The New Yorker-ը, Vanity Fair-ը, Elle-ը, Marie Claire-ը, Allure-ը և Rolling Stone-ը։