«Շնորհավոր իմ նոր տարին»․ դերասանուհի Անելյա Գուբրյանը տոնել է տարեդարձը

Օրերս դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը տոնել է ծննդյան տարեդարձը։ Անելյան դարձել է 19 տարեկան։ Դերասանուհին գեղեցիկ և ջերմ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու հարազատներից, նրան հասցրել են շնորհավորել նաև ինստագրամյան հետևորդները։ Ծննդյան կապակցությամ Անելյան իր միկրոբլոգում գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել, որում նա սև էլեգանտ կոմբինեզոնով է և մոխրագույն բարձրակրունկներով։ Մոդելը նաև մեկնաբանել է լուսանկարները՝ գրելով․ «Շնորհավոր իմ նոր տարին, թող իրականանան երազանքներս»։