Թայրա Բենքսը խոստովանել է, թե ինչու է ճաղատանում

Աշխարհահռչակ մոդել Թայրա Բենքսը հայտնի է բոլորին իր իդեալական արտաքինով: Գեղեցկուհին տարիներ շարունակ համագործակցել է անվանի բրենդների ու դիզայներների հետ:
Այսօր Բենքսն ունի սեփական բիզնեսն ու առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Սակայն վերջերս համացանցում տարածվել են մոդելի լուսանկարները, որտեղ երևում է, որ գեղեցկուհին մազաթափության հետ խնդիր ունի: Աստղային հավաքույթներին, պաշտոնական երեկոներին Թայրան միշտ ներկայացել է կեղծամով: Լուսանկարում երկրպագուներն առաջին անգամ էին տեսնում նրա բնական մազերը, և դա շատ անհանգստացրեց բոլորին:

Թայրան, սակայն, չի լռել և խոստովանել է, որ վարսերի հետ լուրջ խնդիր ունի, ինչի դեմ պայքարում է: Տարիներ առաջ գեղեցկության սրահի աշխատակիցների անփութության պատճառով, նա գլխամաշկի այրվածքներ է ստացել, ինչից հետո սկսել է տառապել մազաթափության պատճառով:
Հիմա Թայրան ներկայանում է բացառապես կեղծամներով և խորհուրդ է տալիս բոլոր կանանց, դաս քաղել իր օրինակից՝ զգուշանալով ոչ պրոֆեսիոնալ վարսահարդարներից: