Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները ԱՄՆ-ից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը այժմ համերգային շրջագայության է։ Երգչուհին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա սեպտեմբեր ամսին համերգներ կունենա ԱՄՆ Բոստոն և Նյու Ջերսի քաղաքներում։
Լիլիթը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, լուսանկարներում երգչուհին իր պարուհիների հետ է։ Դրանից ժամեր առաջ Լիլիթը նաև իր լուսանկարներից էր հրապարակել, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ․ «Լավագույն միջոցը, որպեսզի չխառնես ժամային գոտիները ճանապարհորդությունների ընթացքում» (խոսքը ժամացույցի մասին է)։