Խեցգետիններ. կենդանակերպի նշաններից ամենից ամենան

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին հաջողությունը, իսկապես, ժպտում է։
Նրանք կարողանում են ռիսկի դիմել, կյանքն առավելագույնս օգտագործել և ընդունել կյանքի բոլոր նվերները։
Աստղագուշակները գտնում են, որ կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում են հենց Խեցգետինները:
Դա բավականին արտասովոր է, չէ՞ որ տվյալ համաստեղության ներկայացուցիչները շատ դյուրազգաց են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց մեջ այդքան ուժ:

Խեցգետինների մեջ զետեղված են բավականին շատ ռեսուրսներ, որոնք չունեն մյուս համաստեղությունները: Եվ երբ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Խեցգետինները բավականին պինդ դիրքեր են գրավում:
Կարելի է ասել, որ Խեցգետինները ճկվում են, բայց չեն կոտրվում:

Հաճախ նրանք հայտնվում են ճիշտ ժամանակ, ճիշտ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի հաջողակ մյուս համաստեղությունների համեմատ:
Տվյալ համաստեղության ներկայացուցիչների մոտ ընտանեկան արժեքներն առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել իրենց արժանի կեսին, ունենալ հարմարավետ բնակարան և շատ երեխաներ: Սա ամուսնության և լուրջ հարաբերությունների համար Կենդանակերպի ամենաիդեալական նշանն է:

Խեցգետինները նաև առանձնահատուկ են նրանով, որ նրանք իդեալական զույգ կարող են կազմել կեդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ, սակայն խեցգետինների մեծ մասը նախընտրում է հակառակ սեռի սեքսուալ ու ակտիվ ներկայացուցիչներին՝ ջրհոսների, կարիճների և առյուծների: