Կին թե՞ տղամարդ․ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը

Ռեյն Դավը դեռ մանկուց առանձնացել է իր հասակակիցներից։
Ուսանողական տարիներին 191 սմ հասակ ունեցող այս աղջկան նկատում է հայտնի լուսանկարիչ Մարկո Գոնսալեսը, ով առաջարկում է նրան համագործակցել իր հետ՝ բացելով ոչ ստանդարտ գեղեցկություն ունեցող աղջկա համար բոլոր ճանապարհները դեպի փայլուն կարիերա։
Ռեյնի դիմագծերին կամ կազմվածքին նայելով՝ դժվար է միանգամից հասկանալ, որ նա տղամարդ չէ։ Ռեյնին մատնում է միայն նրա չափազանց մեծ ու փարթամ կուրծքը։ Մոդելը հավատացնում է, որ ունի ավանդական սեռական կողմնորոշումներ, իսկ իր յուրահատուկ տեսքը պատանի տարիքում հորմոնների խախտման հետևանք է։
Մոդելը խոստովանում է, որ իր արտաքինի պատճառով շատ է բարդույթավորվել ու բազում հոգեկան խնդիրներ է ունեցել նախկինում։ Նա մինչ օրս էլ չի կարողանում հաղթահարել իր բոլոր բարդույթները։
Չնայած, որ Ռեյնը նման արտաքինով մոդելների շարքում ամենից շատն է վարձատրվում, նա դժբախտ է իր անձնական կյանքում, որովհետև ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով քիչ տղամարդիկ են ցանկանում կապել իրենց կյանքը նրա հետ։