Երգչուհի Նիքի Մինաժը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ամերիկացի ռեփ երգչուհի Նիքի Մինաժը հայտարարել է, որ ավարտում է երաժշտական կարիերան։ Արտիստն այդ մասին գրել է իր Թվիթերի էջում։

https://twitter.com/NICKIMINAJ/status/1169676721865412608?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1169676721865412608&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2F20190906%2F1558377420.html

«Որոշել եմ հեռանալ ու ինձ նվիրել ընտանիքիս»,- գրել է երգչուհին։ Նիքին նաև ավելացրել է, որ իրենց վատը ցանկացողները հաստատ երջանիկ կլինեն այս նորությունից։ Սակայն ռեփ երգչուհին երկրպագուների համար այլ ասելիք ունի․ «Դիմելով երկրպագուներիս. աջակցեք ինձ, դա արեք մինչև իմ մահը։ Ձեզ կսիրեմ ամբողջ կյանքում»։

Հիշեցնենք, որ օգոստոսին երգչուհին հայտարարել էր, որ 80 օրից ամուսնանալու է իր ընկերոջ՝ Քենեթ Փեթիի հետ։

Նիքի Մինաժը ձայնագրել է չորս լայնաֆորմատ ստուդիական ալբոմ, որոնք բազմաթիվ հաջողություններ են գրանցել։ Նիքի Մինաժը դարձել է պատմության ընթացքում առաջին արտիստը, ում յոթ երգերը միաժամանակ գտնվել են Billboard Hot 100-ի շքերթում։