Լեգենդար Փոլ Մաքքարթնին գիրք է գրել երեխաների համար

Փոլ Մաքքարթնին համաշխարհային երգարվեստի ամենահայտնի ու անվանի աստղերից մեկն է, նրա անունը գիտեն գրեթե բոլորը:
Լեգենդար երաժիշտը ներկայացրել է իր երկրպագուներին նոր գիրք, որը նախատեսված է փոքրիկ ընթերցողների համար:
Նրա մանկական գիրքը պատմում է պապիկի ու 4 թոռնիկների արկածների մասին: Գիրքը ստացել է «Մերի Փոփինսի համանմանը մեր օրերում» անվանումը:
Սակայն գրքի օրիգինալ անվանումը «Hey, Grandude!» է: Մաքքարթնին կիսվել է լրագրողների հետ հարցազրույցում, որ «Grandude» բառն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև այդ մականվամբ են դիմում իրեն թոռնիկները:
«Ընթերցողների շրջանում փոքրիկներն ամենակարևորն են: Նրանց յուրահատկությունը կայանում է նրանում, որ երեխան երբեք չի քննադատում, վերլուծում, մերժում կամ համաձայնվում հեղինակի հետ:
Նա ամեն բան ընդունում է որպես դոգմա և առաջնորդովում է դրանով: Մանկագիրն իր վրա վերցնում է չափազանց մեծ պատասխանատվություն»,-կիսվել է լրագրողների հետ զրույցում Մաքքարթնին: