Կարա Դելևինը՝ Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մոդել

Մոդել, դերասանուհի Կարա Դելևինը Մեծ Բրիտանիայում ամենահաջողակներից մեկն է, ով կարողացել է հիանալի կարիերա ստեղծել։ Նրա օրական աշխատավարձը կազմում է 59 հազար ֆունտ ստերլինգ։ Ըստ տեղեկությունների՝ նախորդ տարի նա նույնիսկ իր համար ռեկորդային գումար է աշխատել՝ 21․5 մլն ֆունտ ստելինգ, իսկ 2017թվականին նկարահանումները մոդելին երկու անգամ ավելի քիչ գումար են բերել՝ մոտ 12 մլն։

Կարա Դելևինին հաջողվել է առաջ անցնել անգամ Քեյթ Մոսից, ով ինը մլն ֆունտ ստերլինգ է աշխատել և Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիից, ով 2018 թվականին ութ մլն է աշխատել։

Կարային անվանում են մեր ժամանակների ամենահանդուգն և սկանդալային մոդելներից մեկը։ Նրան սիրավեպ էին վերագրում հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Սակայն այս տարի մոդելը հայտնել է կնոջ հետ ամուսնության մասին։