10 տարօրինակ փաստ Հնդկաստանի մասին

Հնդկաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, որն իր բնակչության թվով երկրորդն է համարվում ողջ աշխարհում:
Ասիական այս հսկա պետությունը մեծ դեր կարող է խաղալ համաշխարհային ասպարեզում՝ հաշվի առնելով երկրի ճանապարհային ցանցը, սպառողական ծախսերը կամ երիտասարդ բնակչությունը:

  • Հնդկաստանը ամեն տարի 415 մլն դոլարի արժողությամբ վարսեր է արտահանում: Հնդիկները նվիրաբերում են իրենց մազերը եկեղեցիներում՝ որպես հոգևոր նվեր, հատկապես՝ նրանք, ովքեր չեն կարող գումար կամ թանկարժեք իրեր նվիրաբերել: Ամեն օր շուրջ 40000 ուխտագնաց նվիրաբերում է իր մազերը:
  • Հնդկաստանի կանանցից շատերը երբեք բարձրաձայն չեն արտաբերում իրենց ամուսնու անունը, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք:
  • Ուտելու համար այստեղ օգագործվում է բացառապես աջ ձեռքը:
  • Հնդկաստանի քաղաքներում կարելի է տեսնել ազատ թափառող կովեր: Կովերը սրբություն են համարվում և հաճախ կրում են տիլակ՝ բարի բախտի հնդուիստական խորհրդանիշ:
  • Այրին դժբախտության խորհրդանիշ է համարվում, այլապես նրա ամուսինը չէր մահանա: Որոշ ուղղափառ ընտանիքներում այրիներին չի թույլատրում շփվել նորապսակների հետ, իսկ նրանց ներկայությունը հավաքներին չի խրախուսվում:
  • Հնդկաստանում ականջից բռնելը նշանակում է ապաշխարհություն և անկեղծություն:
  • Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:
  • Երկրում ավելի քան մեկ միլիոն մեծահարուստ կա, սակայն մնացած ժողովուրդն ապրում է օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ: Հնդկաստանի բնակչության մոտ 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:
  • Նյու Դելիի օդն ամենաաղտոտվածն է աշխարհում:
  • Հնդկաստանը 2020-ին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ազգը: 2020 թվականին Հնդկաստանի բնակչության միջին տարիքը կկազմի 29: