«Գոզալ»․ Սիրուշոն հարսանեկան շքեղ զգեստով

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում և ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:
Այժմ սիրված երգչուհին իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով է, նրա հետ գեղեցիկ մոդելներ են, որոնք նույնպես հարսանեկան զգեստ են կրում։
«Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող», – հրապարակմանը կից գրել է երգչուհին՝ հավելելով, որ հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցվել է այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ:
Երկրպագուներին շատ է դուր եկել երգչուհու հարսանեկան կերպարը և նրանք գեղեցկուհուն մեկնաբանություններում անվանել են «գոզալ»։