«Նա փորձեց ինձ համբուրել»․ Քլոե Քարդաշյանը զայրացած է - showbiz.am

«Նա փորձեց ինձ համբուրել»․ Քլոե Քարդաշյանը զայրացած է

By

«Keep up with Kardashians» ռեալիթի շոու ծրագրի շրջանակներում հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը պատմել է, որ դստեր՝ Թրուի ծննդյան տոնին հրավիրել է նաև նրա հորը՝ Տրիստանին, ում հետ գեղեցկուհին բաժանվել էր՝ չկարողանալով ներել դավաճանությունը։
Հիշեցնենք, որ Տրիստանի և Քլոեի ամուսնալուծությունը մեծ սկանդալ էր, որի մասին խոսում էին բոլորը։ Տրիստանը գեղեցկուհի Քարդաշյանին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Երկար ժամանկ Քլոեի և Տրիստանի հարաբերությունները լարված էին, սակայն Քլոեն որոշել է վերջ տալ ագրեսիային ու վեճերին՝ նրան հրավիրելով իրենց դստեր ծննդյան տոնին։

Տրիստանը, ամենայն հավանականությամբ, կարծել է, որ այս քայլով Քլոեն ներում է իրեն և խնջույքի ժամանակ փորձել է համբուրել նախկին կնոջը։
Նրա այս արարքը ապշեցրել ու զայրացրել է Քլոեին։
«Մինչ այս Տրիստանը հաճախ էր ինձ ուղարկում նվերներ ու մատուցում տարբեր անակնկալներ՝ փորձելով ստանալ իմ ներումը, բայց այս անգամ նա չափն անցավ։ Ես նրան հասկացրի, որ այստեղ նրա ներկայությանն ուրախ են միայն որպես մեր փոքրիկի հայր։ Այլ հույսեր փայփայելու կարիք չկա»,- անկեղծացել է Քլոեն։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ